Կարասին․ «Խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է»

«Լեռնային Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է», - «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ուժով սիրելի չես դառնա, - պնդել է Կարասինը՝ նշելով, - այն բանից հետո, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում։ Եվ խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում կայացվեց»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շատ սահմանափակ միջազգային ներկայությունը Արցախում զրոյի է հասցվում». ռուս խաղաղապահները հեռանում են ԼՂ-ից