Պատերազմի վտանգը կավելանա, եթե Ուկրաինա մուտք գործեն ՆԱՏՕ-ի առանձին երկրներ. Գրուշկո

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Պատերազմի ռիսկերը կավելանան, եթե ՆԱՏՕ-ի երկրները մտնեն Ուկրաինա: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Նման հակամարտության ռիսկերը երկրաչափական չափով կմեծանան, եթե ՆԱՏՕ-ի առանձին երկրներ փորձեն բացահայտ մուտք գործել Ուկրաինա՝ անհատապես կամ կոալիցիայի կազմում, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը», - նշել է Գրուշկոն «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում «գերակշռող տեսակետը վկայում է Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ ներքաշվելու վտանգի և մեր երկրի դեմ Արևմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի շարունակմանը նախապատվություն տալու մասին»։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զինվորականներին՝ նրանք կանեն այն, ինչ իրենց կհրամայեն քաղաքական գործիչները։ Նրանք դեռ զբաղված են ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հնարավոր բախմանը նախապատրաստելով», - ասել է Գրուշկոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար. դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանըՆԱՏՕ-ն և ԵՄ-ը պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության. Շվեդիայի ԱԳ նախարարՄոսկվան խորհուրդ չի տալիս ստուգել իր «համարժեք և կոշտ պատասխանի պատրաստակամությունը»