Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար. դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը


ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը։

«Պատրա՞ստ ենք, պատասխանն է՝ այո։ Դա մեր հիմնական խնդիրն է՝ պատրաստ լինել», - հայտարարել է Բաուերը:

«Եթե դա տեղի ունենա այսօր, ապա դուք պետք է կռվեք։ Դա պատրաստվածության և միևնույն ժամանակ ապագայի հնարավորությունների բարելավման համադրություն է», - նշել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Բաուերը պնդել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան և չկան դրանք այնտեղ ուղարկելու մտադրություններ։

«Բայց եթե առանձին երկիր որոշի իր զորքերը տեղակայել այստեղ, նա պետք է հասկանա, որ դա կապված է դաշինքի մնացած անդամների հետ»,- ասել է Բաուերը:

Պաշտոնյան կրկնել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններից մեկը նրա տարածքում ռազմական գործողությունների բացակայությունն է։

Նախօրեին Բաուերը՝ ելույթ ունենալով Կիևի անվտանգության հարցերով հավաքում, ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային հորդորում է շարունակել զորակոչը, չնայած առկա բոլոր դժվարություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG