Զորավարժություններ Նախիջևանում՝ տանկային ստորաբաժանումների և հատուկ ջոկատայինների մասնակցությամբ

Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ջոկատայինների զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված համազորային բանակում լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ զորավարժություններին մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված տանկային, հակաօդային պաշտպանության և հատուկ նշանակության ստորաբաժանումները։

«Զորավարժություններին մասնակցով ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի ինժեներասակրավորական ստորաբաժանումներում մարտական ​​պատրաստության պարապմունքներ են անցկացվումԱդրբեջանի ՊՆ-ը հաղորդում է պահեստազորայինների զորավարժությունների մասինԱդրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրել