Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրել՝ սաստիկ սառնամանիքի պայմաններում, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

«Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ փորձարկվել է ձնառատ եղանակին և դժվարին վայրերում անձնակազմի գործունեության համար անհրաժեշտ պաշարների, տեխնիկայի և սննդի ապահովումը, ինչպես նաև ստորաբաժանումների հնարավորությունները, տեղակայումը ձմեռային պայմաններում», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԶՈՒ-ի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել նաև հինգշաբթի օրը, որի ընթացքում հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական վերաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները մարտական ​​վարժանքներ են անցկացրել