Վարժանքներ Ադրբեջանի բանակում

Ադրբեջնական բանակում տանկերի և մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքներ են անցկացվում։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության ՝ վարժանքների ընթացքում զինվորականները «հաղթահարելով բնական և արհեստական խոչընդոտները, կատարել են տարբեր նպատակներով տանկերի և մարտական մեքենաների կառավարման առաջադրանքները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ ԶՈՒ օպերատիվ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել