Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 9-ի

Ներգետին սողանքից հետո, 7-ը փետրվաևի, 2024թ․

Վրաստանի արևմուտքում գտնվող Ներգետի գյուղում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 9-ի:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փրկարարներին հաջողվել է հայտնաբերել տեղի բոլոր բնակիչների մարմինները, որոնք համարվում էին անհետ կորած։

Մահացածների թվում կան երեք երեխաներ։

Անցած օրերին Վրաստանում տեղի ունեցած ուժգին անձրևների հետևանքով ևս երկու մարդ էլ Աջարիայում է զոհվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սողանքներ Վրաստանի արևմուտքում