Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Խարկովի մարզում գտնվող Զոլոչև գյուղին, ասել է Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ գյուղի երեք հարկանի հյուրանոցն ավերվել է, փլատակներում կարող է մարդ լինել։
«Նախնական տվյալներով՝ ավերակներում առնվազն մեկ մարդ կա, երեք մարդու փրկարարներն արդեն դուրս են բերել՝ երկու կնոջ և մեկ տղամարդու։ Հարակից շենքում հրդեհ է», - Տելեգրամի իր էջում գրել է Սինիգուբովը՝ նշելով՝ հարվածի հետևանքները վերացվում են։
Ավելի ուշ Սինիգուբովը հաղորդել է, որ փլատակներից երկու ամսական երեխայի դի է հայտնաբերվել, ինչպես նաև փրկարարները փլատակներից երեք կին են դուրս բերել՝ 21, 28 և 39 տարեկան, մեկը հենց զոհված երեխայի մայրն է։ Երեք կանայք էլ վնասվածքներով հոսպիտալացվել են։
Մոսկվան, չնայած ապացույցներին, լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, հերքել է Ուկրաինայում քաղաքացիական գնդակոծությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հրթիռային հարվածներ Կիևին, Պավլոգրադին, Խարկովին, կան զոհեր և վիրավորներ