Ուկրաինայում դեկտեմբերի 17-ին օդային տագնապ է հնչել: Կիևը նախազգուշացրել է ողջ երկրի տարածքում հոսանքազրկումների և էլեկտրաէներգիայի անջատումների մասին:
Նախօրեին Ռուսաստանն ավելի քան 70 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, նախևառաջ թիրախավորելով էներգետիկայի համակարգի հիմնարկները:
Էներգիա մատակարարող «Ուկրեներհո»-ն դեկտեմբերի 16-ի հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ երկրի հյուսիսում, հարավում և կենտրոնում վնասների վերականգնումը կարող է որոշ ժամանակ պահանջել:
«Առաջնահերթությունը կտրվի կարևոր ենթակառուցվածքներին՝ հիվանդանոցներ, ջրամատակարարման օբյեկտներ, ջերմամատակարարման օբյեկտներ, կոյուղու մաքրման կայաններ», - ասվում է պետական ընկերության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Խարկով քաղաքում վերականգնվել է էլեկտրաէներգիան բնակիչների մոտ կեսի համար: