Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Գաֆարովա

Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել, Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան:

Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է Գաֆարովան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի և Բաքվի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ Կոլոմինա

Նրա խոսքով՝ «եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում»։

«Փարիզը փորձում է իր նեոգաղութատիրական քաղաքականությունը տարածել նաև այս տարածաշրջանում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։

Բաքուն բազմիցս Փարիզին մեղադրել է «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը հասավ դիվանագետների արտաքսմանը