Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հունվարի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Պակիստան, հաղորդում է Իրանի արտգործնախարարությունը։
Արդեն այս շաբաթ՝ հունվարի 26-ին երկու երկրների դեսպանները կվերադառնան համապատասխանաբար Թեհրան և Իսլամաբադ։
«Այդպիսով բնականոն երկկողմ հարաբերությունները կվերականգնվեն», - հայտարարում է Իրանի դիվանագիտական գերատեսչությունը։
Իրանի և Պակիստանի հարաբերությունները սրվել էին անցած շաբաթ, այն բանից հետո, երբ երկու երկրները հրթիռային հարվածներ էին փոխանակել։ Դրանց թիրախում էին սահմանային շրջաններում գործող զինված խմբավորումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Իրանի հետ աճող լարվածության թեման