Մատչելիության հղումներ

Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Իրանի հետ աճող լարվածության թեման


Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Իրանի հետ աճող լարվածության թեման: Նիստին, որը նախագահելու է վարչապետի պաշտոնակատար Անվար Ուլհաք Կաքարը, ներկա կլինեն երկրի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարները:

Հինգշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Սեյեդ Ռասուլ Մուսավին՝ անուններ չնշելով, սոցիալական ցանցում գրել է, որ երկու երկրների միջև առկա լարվածությունից «շահում են միայն ահաբեկիչներն ու ընդհանուր թշնամիները»:

Պակիստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ռահիմ Հայաթ Քուրեշին, իր հերթին, սոցցանցում արձագանքել է, թե «լիովին համաձայն է սիրելի եղբայր Մուսավիի հետ»։

Երկու երկրների հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Իրանը հունվարի 16-ին հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի, Սիրիայի և Պակիստանի տարածքին: Դրան ի պատասխան, Պակիստանը երեկ հարվածել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի տարածքին:

Իրանը հայտարարել է, թե իր թիրախը Պակիստանում ապաստանած իրանցի ահաբեկիչներ են, Պակիստանն էլ պնդել է՝ իր թիրախը Իրանում պակիստանցի անջատականներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG