«Ազատության» ուկրաինական ծառայության թղթակիցը հրետակոծության հետևանքով վիրավորվել է

«Ազատության» ուկրաինական ծառայության նկարահանող խումբը Զապորոժիեի մարզի Ռաբոտինո գյուղի մոտ ընկել է ռուսական ուժերի հրետակոծության տակ։

Լրագրող Դմիտրի Եվչինը ոտքից բեկորային վնասվածք է ստացել։ Նա տեղափոխվել է Զապորոժիեի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։

Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։