Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վաղը կայցելի Երևան:
ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Տասմագամբետովը պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության խորհուրդների քարտուղարների, ինչպես նաև կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները:
Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում Ռուսաստանի գլխավորած կառույցների տարբեր նիստերի ու հանդիպումների, այդ թվում՝ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին:
Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, և Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը, եղել է «զրո արձագանք»:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովըՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը կքննարկվի առանց Երևանի մասնակցությանՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ. ԱԺ նախագահՀայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը. Պուտին