Նեպալի ոստիկանությունը 10 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ռուսական բանակի համար մարդկանց հավաքագրելու մեջ։
«Խոսքը մարդկային մաքսանենգության, կազմակերպված հանցավորության մասին է», - ասել է Կատմանդուի ոստիկանապետը։
Այս շաբաթ ավելի վաղ, երբ հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված 6 նեպալցիների մասին, Նեպալի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել իրենց երկրում մարդկանց հավաքագրումը։
Նեպալի ԱԳՆ-ն հրապարակել է զոհվածների լուսանկարները և խնդրել նրանց մարմինները վերադարձնել հայրենիք ու փոխհատուցում հատկացնել նրանց ընտանիքների անդամներին։
Ռուսական կողմից դեռևս մեկնաբանություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կատմանդուն Մոսկվային կոչ է անում այլևս չհավաքագրել նեպալցիներին ռուսական բանակի համար