Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Ազիզ Մանսուրին նշանակվել է Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Այս պաշտոնում նա փոխարինել է Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Ըստ հաղորդման՝ «նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ, հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսին ու Ալիևը գոհունակություն են հայտնել Իրան-Ադրբեջան հարաբերությունների ու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ