ISW. «Ռուսական բանակն առաջխաղացում է գրանցել Ավդեևկայի շրջանում»

Ավդեևկա, Դոնեցկի շրջան, արխիվ, 18 մարտի, 2023թ.

Վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական զորքերը որոշակի առաջխաղացում են գրանցել Դոնեցկի շրջանի Ավդեևկա ավանի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում:

Այդ մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման իսնտիտուտ (The Institute for the Study of War) ամերիկյան վերլուծական կենտրոնի նոր զեկույցում:

Շաբաթ և կիրակի օրերին ռուսական ռազմատենչ հեռագրային ալիքներն ու բլոգերները գրել են, թե ռուսական զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Ավդեևկա ավանի արդյունաբերական գոտին։

Նրանց հաղորդագրություններում օգտագործվել է «արդյունաբերական գոտու պատմական ազատագրում» արտահայտությունը։

Հաղորդագրություններում տեղ են գտել նաև հայրենասիրական բանաստեղծություններ և պնդումներ, թե «ռուսական բանակը հիմա կհասնի Կարպատներ»։

Ռուսական զորքերը հոկտեմբերից են սկսել հարձակումն Ավդեևկայի վրա: Այս ընթացքում նրանց հաջողվել է հասնել տեղական մի շարք հաջողությունների, սակայն քաղաքը դեռ շրջափակված չէ։

Ուկրաինական ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում Ավդեևկայի արդյունաբերական գոտում ստեղծված վիճակի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես չի հաղորդել այդ ավանի արդյունաբերական գոտու գրավման մասին։

Ավդեևկան ռուսական շրջափակման դեմ ճակատամարտում