Մատչելիության հղումներ

Ռազմաճակատի մի շարք հատվածներում իրավիճակը «բարդ» է ուկրաինական զորքերի համար, բայց «վերահսկելի». Վալերի Զալուժնի

Ուկրաինայի ռազմաճակատի մի շարք հատվածներում իրավիճակը «բարդ» է ուկրաինական զորքերի համար, բայց «վերահսկելի», ասել է զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին՝ ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Չարլզ Բրաունի հետ զրույցում։

Զալուժնին մասնավորապես մատնանշել է ռուսական զորքերի առաջխաղացման փորձերը Ավդեևկայի, Մարիինկայի և Կուպյանսկի ուղղություններով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս երեկ երեկոյան ասել է, թե իրավիճակը ճակատում «դժվար է»՝ շնորհակալություն հայտնելով զինվորականներին, որոնք պահում են իրենց դիրքերը։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հետազոտություններով, վերջին օրերին ռուսական զորքերը հատկապես ակտիվացել են Ավդիևկայի մոտ, և դանդաղորեն առաջ են շարժվում դեպի հյուսիս։ Պաշտպանությունը ճեղքելու մասին, սակայն, խոսք չկա, համառ մարտեր են ընթանում։

Ամերիկյան կողմի հետ զրույցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինային անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարմանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ երեկ կոչ է արել Կոնգրեսին հնարավորինս արագ հաստատել Ուկրաինային օգնության հատկացումը նոր ֆինանսական տարվա համար։

Ավդեևկան ռուսական շրջափակման դեմ ճակատամարտում

Ուկրաինային հարավային Ավդեևկա քաղաքում ուկրաինական ուժերը SPG-9 հակատանկային նռնականետ են կիրառում ռուսական զորքերի դեմ, 8-ը նոյեմբերի

Ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել արդյունաբերական քաղաքը, սակայն հանդիպում են ուկրաինական կատաղի դիմադրությանը:
1/10 Ուկրաինային հարավային Ավդեևկա քաղաքում ուկրաինական ուժերը SPG-9 հակատանկային նռնականետ են կիրառում ռուսական զորքերի դեմ, 8-ը նոյեմբերի

Ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել արդյունաբերական քաղաքը, սակայն հանդիպում են ուկրաինական կատաղի դիմադրությանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն մեկնել է ռազմաճակատ, որտեղ հանդիպել է Ավդեևկայի պաշտպանների հետ, որոնք ծանր մարտերում պաշտպանում են իրենց դիրքերը
2/10 «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն մեկնել է ռազմաճակատ, որտեղ հանդիպել է Ավդեևկայի պաշտպանների հետ, որոնք ծանր մարտերում պաշտպանում են իրենց դիրքերը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Տեղացի տղամարդը կանգնած է վնասված տների մոտ

Ավդեևկան մինչև պատերազմը շուրջ 30 հազար բնակիչ ուներ, սակայն ավերված քաղաքում մնացած մարդկանց թիվը գնահատվում է ընդամենը 1600: Քաղաքում  ոչ էլեկտրականություն կա, ոչ էլ հոսող ջուր:

3/10 Տեղացի տղամարդը կանգնած է վնասված տների մոտ

Ավդեևկան մինչև պատերազմը շուրջ 30 հազար բնակիչ ուներ, սակայն ավերված քաղաքում մնացած մարդկանց թիվը գնահատվում է ընդամենը 1600: Քաղաքում  ոչ էլեկտրականություն կա, ոչ էլ հոսող ջուր:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Ուկրաինացի զինվորականը վնասված բազմաբնակարան շենքի մոտ

Առանցքային տրանսպորտային հանգույց Ավդեևկան գտնվում է ռուսների օկուպացրած Դոնեցկ քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հյուսիս: Այն պաշարման մեջ է հոկտեմբերից, երբ Մոսկվան հարձակողական գործողություններ սկսեց:
4/10 Ուկրաինացի զինվորականը վնասված բազմաբնակարան շենքի մոտ

Առանցքային տրանսպորտային հանգույց Ավդեևկան գտնվում է ռուսների օկուպացրած Դոնեցկ քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հյուսիս: Այն պաշարման մեջ է հոկտեմբերից, երբ Մոսկվան հարձակողական գործողություններ սկսեց:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Ավդեևկայի բնակչուհի Ռիտան գրկել է կատվին, մինչ իր հարևանուհի Ռաիսան վառելափայտ է սղոցում

Երկու կողմերի պատժիչ ռմբակոծություններից տեղացիները ստիպված են պատսպարվել ավերված շենքերի նկուղներում:
5/10 Ավդեևկայի բնակչուհի Ռիտան գրկել է կատվին, մինչ իր հարևանուհի Ռաիսան վառելափայտ է սղոցում

Երկու կողմերի պատժիչ ռմբակոծություններից տեղացիները ստիպված են պատսպարվել ավերված շենքերի նկուղներում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Տեղացի Օլեքսանդրը վառելափայտ է սղոցում

Թեև Ավդեևկան «անպարտելիության կետ» ունի՝ մարդասիրական աջակցության կենտրոն, որն առաջարկում է պարեն, ջերմություն, էլեկտրականություն և ապաստարան, տեղաբնակների համար ծայրաստիճան վտանգավոր է դարձել փողոց դուրս գալը:
6/10 Տեղացի Օլեքսանդրը վառելափայտ է սղոցում

Թեև Ավդեևկան «անպարտելիության կետ» ունի՝ մարդասիրական աջակցության կենտրոն, որն առաջարկում է պարեն, ջերմություն, էլեկտրականություն և ապաստարան, տեղաբնակների համար ծայրաստիճան վտանգավոր է դարձել փողոց դուրս գալը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Ուկրաինայի Ազգայի գվարդիայի մարտիկն ականանետ է կիրառում ռուսական զորքերի դեմ
7/10 Ուկրաինայի Ազգայի գվարդիայի մարտիկն ականանետ է կիրառում ռուսական զորքերի դեմ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Որպես «Սպիտակ հրեշտակներ» հայտնի ոստիկանական հատուկ ստորաբաժանումը տեղի բնակիչներին կոչ է անում հեռանալ
8/10 Որպես «Սպիտակ հրեշտակներ» հայտնի ոստիկանական հատուկ ստորաբաժանումը տեղի բնակիչներին կոչ է անում հեռանալ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Ավդեևկայի բնակիչը մեծապես վնասված շենքերի մոտ

Տեղական լրատվամիջոցները նոյեմբերի13-ին հաղորդեցին, որ «Սպիտակ հրեշտակները» տարհանել են Ավդեևկայի բնակելի շրջանի հրետակոծության հետևանքով զոհված երկու անձանց դիերը:
9/10 Ավդեևկայի բնակիչը մեծապես վնասված շենքերի մոտ

Տեղական լրատվամիջոցները նոյեմբերի13-ին հաղորդեցին, որ «Սպիտակ հրեշտակները» տարհանել են Ավդեևկայի բնակելի շրջանի հրետակոծության հետևանքով զոհված երկու անձանց դիերը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Կոտրված պատուհանից երևում են ռուսական դիրքերի վրա կրակող ուկրաինացի զինվորականները

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նոյեմբերի 13-ի առավոտյան հաղորդեց, որ Կիևի ուժերը մերձամարտ են վարում Կուպյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով ավելի քան յոթ տասնյակ վայրերում:
10/10 Կոտրված պատուհանից երևում են ռուսական դիրքերի վրա կրակող ուկրաինացի զինվորականները

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նոյեմբերի 13-ի առավոտյան հաղորդեց, որ Կիևի ուժերը մերձամարտ են վարում Կուպյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով ավելի քան յոթ տասնյակ վայրերում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:
Previous slide
Next slide

XS
SM
MD
LG