Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ «օգնությունը Լեռնային Ղարաբաղի տարածքը ստիպված լքած քաղաքացիների համար է»։ Այն ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայան։
Նախարարությունը Տելեգրամի իր ալիքում նաև տեսանյութ է հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել շուրջ 100 հազար 632 անձ․ ՀՀ կառավարություն