Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին քննադատել է Երևանին՝ մեղադրելով, մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարություններից բխող պարտավորությունները «չկատարելու» համար։
Նա նշել է, թե «Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։
Ալիևը Երևանին նաև մեղադրել է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու պարտավորությունը» չկատարելու համար՝ նշելով՝ «այդ հարցերն արդեն անցյալում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից․ Ալիևը՝ Ռայիսիին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսին ու Ալիևը գոհունակություն են հայտնել Իրան-Ադրբեջան հարաբերությունների ու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալԸնդգծելով, որ Բաքուն «հստակ և թափանցիկ ծրագիր է ներկայացրել կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ»՝ Ալիևը շեշտել է՝ «Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացնում այդ կապակցությամբ»։
Քննադատություններին զուգահեռ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը։
Ընդգծելով, որ հարավկովկասյան տարածաշրջանում արդեն ի հայտ են եկել նոր իրողություններ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե տարածաշրջանումի վերջին իրադարձությունները «պետք է դիտարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30 տարվա օկուպացիայի և ռազմական ագրեսիայի համատեքստում»։
«Առանց այս օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները հաշվի առնելու, սխալ կլինի տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ դիտարկել», - հայտարարել է Ալիևը։
Կաուման կլինի նաև Վրաստանում և Հայաստան։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանային այցով «նպատակ ունի նպաստելու խաղաղության գործընթացին և ղեկավարելու Երևանում նոյեմբերի 18-20-ը կայանալիք աշնանային հանդիպումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության օրակարգը Հայաստանի ու Ղարաբաղի հայերի խաղաղ ոչնչացումը չէ». Փաշինյան