Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային՝ Ազգային տոնի առթիվ:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը»:
Փաշինյանը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը վստահեցնում է՝ ինքը Արցախը չի հանձնել, ամեն ինչ արել է, որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմի Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն. Փաշինյան