Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսում հանդիպել են Փաշինյանը և Ասադովը

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ երեկ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը՝ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Վրացական կառավարությունը տարածած հաղորդագրությունում հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։

Հայաստանի վարչապետի գրասենյակից «Ազատությանը» այսօր հայտնեցին, որ Վրաստանի մայրաքաղաքում պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Փաշինյանի, Ասադովի և Ղարիբաշվիլիի միջև: Թե ինչ հարցեր են շոշափվել այդ ոչ պաշտոնական շփումների ընթացքում, չի նշվում:

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը երեկ Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղությունն ու դրա շուրջ պատկերացումները՝ հարավկովկասյան երկրների վարչապետների ելույթներում