Բայրամովն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարի, արխիվ

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման, «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների իրականացման շուրջ են խոսել Բաքվում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին ու Ադրբեջանի արտգործնախարարա Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները։

Ըստ հաղորդման՝ Սաֆարին Ադրբեջանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կառույց է, որին միացել են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կառույցի 27-րդ նիստը տեղի է ունենում Շուշիում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. APA
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը նորից խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին