Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է ռազմաճակատային գծի հյուսիսարևելյան շրջան։ Նա հանդիպել է այնտեղ մարտնչող զինվորականներին ու հրամանատարներին։
Այցի մասին հաղորդագրությունում նշվում է, որա յցը կատարվել է Կուպյանսկ-Լիման ճակատային գծի շրջանում։ Այդ հատվածում ռուսական ուժերը վերջին ամիսներին գրոհներ են ձեռնարկում՝ փորձելով առաջ շարժվել։
Նախագահի գրասենյակը Զելենսկու այցի տեսանյութ է հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը մինչև տարեվերջ պետք է հաստատի 2024-ին Ուկրաինային 5 միլիարդ եվրո հատկացնելու ծրագիրը