ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր շահերը Ռուսաստանում կամ այլուր անկայունության պայմաններում. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր շահերը Ռուսաստանում կամ աշխարհի այլ տարածաշրջաններում անկայունության պայմաններում, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:

«Ինչպիսին էլ լինի իրավիճակը, մենք միշտ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք դրա համար՝ պաշտպանելով Միացյալ Նահանգների շահերը», - ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մանրամասներ չներկայացնելով:

«Անկայունությունը խոշոր երկրում, այնպիսի խոշոր ռազմական տերությունում, ինչպիսին Ռուսաստանն է, միշտ մտահոգություն է առաջացնելու, և մենք միշտ ուշադրություն ենք հատկացնելու նման բաներին», - ասել է նա։

«Մենք ուշադիր հետևել ենք հանգստյան օրերին տեղի ունեցող իրադարձություններին, և սա այն է, ինչին մենք կշարունակենք ուշադիր հետևել», - նշել է Միլլերը։

«Ես կասեի, որ հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները, վստահաբար, կայունության նշան չէին», - եզրափակել է Միլլերը։

Հունիսի լույս 24-ի գիշերը «Վագներ»-ը Ռուսաստանում կազմակերպեց ապստամբություն, որը տևեց մեկ օրից մի փոքր պակաս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենը մեկնաբանել է ռուսաստանյան վերջին զարգացումներըԲլինքեն. Քաոսը Ռուսաստանում դեռ շարունակվում է, անկայունությունը կարող է երկար տևել«Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ