Ադրբեջանի ԱԳՆ. «Ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը, Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ինչ անել Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար:

Այդ մասին հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում:

«Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում», - ասվում է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆԱդրբեջանի վերջին գործողությունները հիմնավորում են Հայաստանի մտավախությունները, որ Բաքուն Ղարաբաղում վարում է էթնիկ զտման քաղաքականությունԱպօրինի անցակետը Բաքուն օգտագործում է որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք. Արցախի ԱԳՆ