Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը։
Ըստ Արցախի ռազմական գերատեսչության՝ ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։
ՊԲ-ն նշում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն դեռ չի արձագանքել Ստեփանակերտի հաղորդմանը։
Ստեփանակերտը երեկ ևս հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ