Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները այսօր՝ 18։30-ին, Կախակնի (Գեղարքունիքի մարզ) ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բաքուն հերքում է այս հաղորդագրությունը։

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, այսօր առավոտյան հաղորդել էր Արցախի պաշտպանության բանակը։

Վերջին օրերին հայկական ու ադրբեջանական կողմերը գրեթե ամեն օր հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG