Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանն ազատ կարձակվի կալանքից

Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանն ազատ կարձակվի կալանքից։

Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք, փոխանցեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Այսօր արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի բուն գործի քննությունը։ Դատարանն առաջինը կքննի մեղքը չընդունող կնոջը առհասարակ կալանքից ազատելու հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գայանե Հակոբյանը կալանավորվեց. նրա աջակիցները նստացույց հայտարարեցին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բացառում ենք հաշտեցման տարբերակը»․ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի գործն ուղարկվել է դատարան