«Ռուսաստանի օրվա» հանդիսություն այս տարի Կրեմլում չի լինի

Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Ռուսաստանի օրվա» առիթով այս տարի Կրեմլում հանդիսավոր ընդունելություն չի պլանավորվում։

«Ոչ, ընդունելություն չի պլանավորվում», - հայտնել է նա լրագրողներին։

Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին՝ պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը շարունակում են գնդակոծել Ռուսաստանի Բելգորոդի և Բրյանսկի մարզերը