Դմիտրի Պեսկով. «Վաղաժամ է խոսել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե հիմա վաղաժամ է խոսել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին:

«Առայժմ դրա նախադրյալները չկան, հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է», - ասել է խոսնակը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլում պատրաստ են բանակցել Կիևի ներկայիս իշխանության հետ, խոսնակը նշել է, որ դրա մասին դժվար թե կարող է խոսք լինել, քանի որ Ուկրաինայի իշխանություններն արգելել են այդօրինակ բանակցությունները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի հոկտեմբերին վավերացրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արգելելու մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը համամիտ է, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի. Պեսկով