Անցանկալի անձ ճանաչված իրանցի չորս դիվանագետները լքում են Ադրբեջանը

Իրանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Իրանցի չորս դիվանագետները, որոնց պաշտոնական Բաքուն անցանկալի անձ է ճանաչել, լքում են երկիրը, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը։

Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները 48 ժամ էին տվել իրանցի պաշտոնյաներին՝ երկրից հեռանալու համար։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն անցանկալի անձ ճանաչված իրանցիների պաշտոնները չի նշում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում «անցանկալի անձ» են հայտարարվել իրանցի չորս դիվանագետներ