Գերմանիայի ԱԳ նախարարի Թբիլիսի ժամանումն ուղեկցվել է միջադեպով. Spiegel

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոք, արխիվ

Գերմանիայի արտգործնախարարի Թբիլիսի ժամանումն ուղեկցվել է միջադեպով։ Spiegel-ի տեղեկություններով՝ գերմանական կառավարական Airbus A340-300 օդանավի անձնակազմը ստիպված է եղել երկրորդ շրջապտույտն իրականացնել Թբիլիսիի օդային տարածքում՝ օդանավակայանում մեկ այլ ինքնաթիռի կողմից թռիչքուղու արգելափակման պատճառով:

«Գրուզաէրոնավիգացիա»-ն հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ արտգործնախարար Աննալենա Բերբոքին տեղափոխող օդանավին որևէ այլ ինքնաթիռ չի խանգարել։ Վրացական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ թռիչքուղին ազատ էր, երկրորդ շրջապտույտի որոշումը կայացրել է անձամբ օդաչուն։

Գերմանիայի արտգործնախարարի այցին ընդառաջ Վրաստանի իշխող կուսակցությունը կոշտ քննադատություն է հնչեցրել Բերբոքի հասցեին, որն ավելի վաղ հայտարարել էր արևմտյան ուղուց շեղվելու Թբիլիսիի փորձերի մասին։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ի պատասխան հայտարարել է, թե Գերմանիայի դիվանագիտության ղեկավարը կտրված է իրականությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կախա Կալաձեի համոզմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարը իրականությունից կտրված է