Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին

Սիրիա - Հալեպի միջազգային օդանավակայանը, արխիվ

Իսրայելի մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին: Պայթյունները լսվել են Հալեպում և Լաթաքիայում:

Դուբայում տեղակայված Al Arabiya հեռուստակայանի հաղորդագրության համաձայն՝ իսրայելցիները չորս հրթիռ են արձակել օդակայանի վրա: Օդակայանի աշխատանքը միառժամանակ դադարեցվել է:

Նախորդ անգամ իսրայելցիները մարտի 7-ին են հրթիռակոծել սիրիական քաղաքի միջազգային օդանավակայանը: Իսրայելի պաշտպանության նախարարությունը խնդիրը չի մեկնաբանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Հալեպի օդանավակայանը ենթարկվել է ավիահարվածների