Մատչելիության հղումներ

Գիշերը Հալեպի օդանավակայանը ենթարկվել է ավիահարվածների


Սիրիա - Հալեպի միջազգային օդանավակայանը, արխիվ
Սիրիա - Հալեպի միջազգային օդանավակայանը, արխիվ

Սիրիայի կառավարությունը Իսրայելին մեղադրել է Հալեպի օդանավակայանը ռմբակոծելու մեջ։ Սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում օդանավակայանը ենթարկվել է ավիահարվածների։

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո երկիր մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերի երթուղին փոխվում է՝ դրանք վայրէջք են կատարելու Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններում։

Իսրայելը Սիրիայի մեղադրանքներին չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG