Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ միջանցքը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։
Դեսպանը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով տարանցման անհրաժեշտությունըԸստ հաղորդման՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա՝ անդրադառնալով նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
Լաչինի միջանցքի սկզբնամաս այցի մասին դեսպանը գրառում է կատարել նաև իր թվիթերյան էջում կրկին շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։
The Lachin corridor has now been closed to normal traffic for almost three months. Syunik governor Ghukasyan reported the effects of the ongoing blockage, including the impact on hundreds of separated families. The Lachin corridor should be opened immediately. pic.twitter.com/uKZaubwu8B
— Ambassador Kristina A. Kvien (@USAmbYerevan) March 10, 2023
Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ ԱՄՆ-ի համար. Փրայս