Երկրաշարժ Իրանում

Այսօր Իրանում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպական Միջերկրական սեյսմիկ ինստիտուտը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 350 հազար բնակչությամբ Բանդար Աբբաս քաղաքից 113 կիլոմետր հյուսիսարևմուտք: Օջախը գտնվել է մոտ 10-ը կիլոմետր խորության վրա:

Զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություններ Իրանից այս պահին չեն ստացվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք