Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Թուրքիայում նոր երկրաշարժերի հարցը


Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուին: Երկու նախարարները քննարկել են Թուրքիայում՝ Հաթայի մարզում տեղի ունեցած երկու նոր երկրաշարժերի հարցը:

Բացի այդ, Բայրամովն ու Չավուշօղլուն խոսել են փետրվարի 6-ի հուժկու երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների մասին: Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը կշարունակի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Չավուշօղլուն հայտնել է, որ Հաթայում նոր երկրաշարժերից հիմնականում ավերվել են միայն այն շինությունները, որոնք արդեն վնասվել էին փետրվարի 6-ի ցնցումներից:

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև մի շարք այլ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

Երկուշաբթի օրը Հաթայի մարզում 17 րոպե տարբերությամբ տեղի են ունեցել նախ 6.4, ապա 5.8 մագնիտուդով երկրաշարժեր:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Իսրայելում և Եգիպտոսում:

Թուրքիայում զոհվել է առնվազն 6 բնակիչ, ավելի քան 500-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան ավերածություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG