Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 8-ը փետրվարի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնն աջակցություն է հայտնել Ուկրաինային ռազմական օգնության ավելացմանը և Զելենսկու առաջարկած՝ 10 կետից բաղկացած խաղաղության բանաձևին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական տարբերակի վրա․ WSJ

«Խոսել ենք պաշտպանական ոլորտում համագործակցության և խաղաղությունը մոտեցնելու մասին: Մենք ամփոփեցինք վերջին այցերի արդյունքները և մանրամասն քննարկեցինք հետագա դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ Խաղաղության բանաձևի իրագործման ուղղությամբ», - գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում: