Միրզոյանը ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային հարցերը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Նրանք քննարկել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

Երեկ էլ ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն էր հանդիպումներ ունեցել հայաստանյան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ արտգործնախարար Միրզոյանի: