Փետրվարի 7-ին Թուրքիայում արձանագրվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Փետրվարի 7-ին Թուրքիայի կենտրոնական շրջանում արձանագրվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ։ Գյոլբաշի քաղաքի մոտ գրանցված էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 բալլ՝ ըստ եվրոպական սեյսմիկ ծառայության։

Նախօրեին տեղի ունեցած ավելի քան 7,5-բալլանոց երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով միայն Թուրքիայում 3 հազար 419 մարդ է զոհվել, ավելի քան 20 հազար մարդ վիրավորվել է, այսօր հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրաշարժի հետևանքով Սիրիայում առնվազն չորս հայ է զոհվել, ևս երկուսը՝ Թուրքիայում