Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով նաև Վրաստանի 2 քաղաքացի է զոհվել


Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգիի Ջանջգավան հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի 2 քաղաքացի է զոհվել։

Նա ասել է, որ աղետի գոտում անհետ կորած համարվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին հաջողվել է հայտնաբերել, այդ թվում՝ ֆուտբոլիստներին։

Վրաստանի քաղաքացիների հետ կապ պահելու, անհրաժեշտ օգնության կանչով զանգեր ստանլու համար` Անկարայում Վրաստանի դեսպանատունը, Ստամբուլի և Տրապիզոնի գլխավոր հյուպատոսությունները հեռախոսային թեժ գծի համարներ են ստեղծել։

XS
SM
MD
LG