Լավրով․ «Արևմուտքի հետ հակամարտությունն այլևս հիբրիդային չէ»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պնդմամբ` արևմտյան պետությունների և Մոսկվայի հարաբերություններն ընդհուպ մոտեցել են իրական պատերազմին։ Այս մասին ռուսական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր՝ Հարավային Աֆրիկա այցի ընթացքում։

«Արևմուտքի հետ հակամարտությունն այլևս դժվար է հիբրիդային անվանել։ Դա ավելի մոտ է իրական պատերազմին», - հայտարարել է Լավրովը՝ կրկին քննադատելով արևմտյան պետություններին Կիևին սպառազինություն մատակարարելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ