Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը. Միրզոյան

Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը, Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեին այսօր ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Երևանում կայացած հանդիպմանը Միրզոյանն ու Բրոն-Պիվեն քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների համագործակցությունը:

Ֆրանսիացի պաշտոնյան երեկ է ժամանել Երևան: Նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրան նախորդել է հանդիպում ու ասուլիս ԱԺ նախագահի հետ, որի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն անհանգստություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ