Մատչելիության հղումներ

Շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները. Ֆրանսիայի ԱԺ նախագահ


Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այսօր Հայաստանի վարչապետին վստահեցրել է, որ շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը: Ֆրանսիացի պաշտոնյան Երևանում կայացած հանդիպմանը հիշատակել է Ազգային ժողովի և Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձևերի փաստը:

Կառավարությունից հայտնում են, որ նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող և գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում, և դա շատ կարևոր է մեզ համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահի հետ ասուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել էր՝ շատ անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG