Աբդոլահիան․ «Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը ուրախացնում է Թեհրանին»

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի խոսքով` Թեհրանը դրական է ընկալում Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մենք ուրախ ենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսություն է տեղի ունենում։ Վստահ ենք, որ այն դրական ազդեցություն կունենա երկու երկրների վրա», - Բեյրութ կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադ․ «Թուրքիայի հետ բանակցությունները պետք է միտված լինեն Սիրիայի տարածքի դեօկուպացիային»