Մոսկվան անընդունելի է համարում Լաչինում խաղաղապահների քննադատությունը

Ռուս խաղաղապահները արգելափակված Լաչինի միջանցքում, դեկտեմբեր, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում արձագանքել է Լաչինում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությանը և ասել, որ այն անընդունելի է:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանը, տվյալ դեպքում ես դա անընդունելի եմ համարում: Մենք բազմիցս ասել ենք, որ խաղաղապահներն ամեն բան անում են գետնի վրա իրադրությունը կարգավորելու համար: Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել: Մենք ամեն ինչ անում ենք վիճակի կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը. ՀՀ վարչապետ