Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Այսօր Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ երկրորդը մեկ ամսվա ընթացքում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն արդեն մեկնել է Մոսկվա:

Սպասվում է, որ նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:

Լավրովն ու Բայրամովը երեկ հեռախոսացրույցում ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել էր նաև, որ Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապի խստիվ ապահովման անհրաժեշտությունը։

Հայկական կողմը խնդրել է հետաձգել եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը հետաձգեց մոսկովյան այսօրվա հանդիպումը, քանի որ, ըստ քաղաքագետի, Բաքուն փորձելու էր ճնշել, նոր լուծումներ պարտադրել Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակըՀայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը