Բաքուն դիմել է ՄԻԵԴ՝ Երևանին մեղադրելով Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքը ոչնչացնելու մեջ

Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում, արխիվ

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտոնական Երևանին մեղադրելով Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքը ոչնչացնելու մեջ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը։

«Եվրադատարան ուղարկված նոր միջպետական բողոքում մենք ներկայացրել ենք փաստեր 2022 թվականի մայիս-օգոստոսին Լաչինում, Զաբուխում և Սուսում ադրբեջանական հարյուրավոր ունեցվածքի ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին», - Թվիթերում գրել է ադրբեջանցի պաշտոնյան: Թե ինչ «ունեցվածքի» մասին է խոսքը, Ասքերովը չի մանրամասնել։

Ավելի վաղ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը մինչև երկուշաբթի ժամանակ է տվել Ադրբեջանին Հայաստանի պահանջին պատասխանելու համար