Նախագահը ստորագրեց Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Վահրամ Դումանյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Առավոտյան հայտնի դարձավ, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վահրամ Դումանյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 23-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԿԳՄՍ նախարարը պաշտոնից ազատվել է Բրյուսովի ռեկտորի վերընտրվելու պատճառով». դեկան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել